Սովորաբար միջին վիճակագրական ծննդաբերությունը տևում է մի քանի ժամ կամ մի փոքր ավելի շատ: Սակայն մեր այսօրվա հերոսուհին սովորականից ավելի երկար ծննդաբերություն է ունեցել: 

Հերոսուհին՝ 31-ամյա Ջոանա Կրշիշտոնեկը, սկսել է ծննդաբերել հղիության 21-րդ շաբաթում, քանի որ, ինչպես պարզվել է, կինը եռյակի էր սպասում: Սովորաբար երեխաները կազմավորված են լինում 38-րդ շաբաթում, այդ ժամանակ նրա երեխաները կյանքին պատրաստ չէին, և բժիշկները որոշեցին, որ ամենալավ որոշումը ծննդաբերությունը երկարաձգելն է: Ապագա մայրիկը որոշումը միանգամից և հեշտ չկատարեց, սակայն արեց այնպես, ինչպես որ խորհուրդ էին տվել բժիշկները:

 

Կնոջն այնպիսի դիրքով էին դրել, որ ոտքերը գլխից վերև լինեն: Այս դիրքով աղջիկը 75 օր անցկացրեց, դա մոտավորապես 2.5 ամիս է: Արդյունքում ծննդաբերությունը հաջող անցավ՝ չհաշված անշարժ պառկելու ժամանակահատվածը: Բարեբախտաբար, երեխաներն առողջ են ծնվել:

 

Քանի որ կնոջ օրգանիզմը երկար ժամանակ սթրեսի է ենթարկվել, նրան երկարաժամկետ հանգստի են ուղարկել, իսկ երեխաներին դրել են ինկուբատորի մեջ, սակայն ոչ երկար ժամանակով. մի քանի շաբաթ անց ընտանիքը վերամիավորվել է:

Ջոանան երկար ժամանակ է՝ չէր հավատում ու պատկերացնում, թե ինչ է կատարվում.

- Ես շատ ուրախ եմ, որ իմ երեխաներն առողջ են ծնվել, սակայն եթե չլինեին բժիշկները, ամեն ինչ ավելի վատ ավարտ կունենար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել