Ուզում եմ հասկանամ՝ ինչու՞ վարչապետը չի խառնվում... Ինչու՞ ա թույլ տալիս, որ իրավիճակը ավելի ու ավելի լարվի... Օգուտը ո՞րն ա: Որ միջազգային հանրությանը ցույց տա, որ ինքը կաղմնակալ չի՞... Որ մարդիկ, ովքեր արդեն տարիներ շարունակ էս պայքարի մեջ են հունից դուրս գան ու անեն բաներ, որով կվարկաբեկվե՞ն... Որ ի՞նչ լինի... Վերջը, որ արյուն թափվի, ինչ-որ անդառնալի բան տեղի ունենա, մեր հայրենակիցներից ոմանք չդիմանան, անխուսափելիորեն հունից դուրս գան ու անեն բաներ, որ հետո քրեական կամ այլ պատասխանատվություն կենթադրի՞... Անեն բաներ, որ հետո ճակատագրերի վրա կազդի ու նոր վերջում մտահոգ դեմքով, բայց սպիտակ ձիով գա ու ինչ-որ բան ասի, որով էլի մի երկու տարով էս հարցը կթաղի անորոշության մեջ...
Զաթո փոխարենը համատարած ու համապարփակ մունաթ գալու բավարար պատճառ կունենա:
Առանց մունաթ խոսքը քանի՞ կոպեկ արժե, զրո:
Չկա պատճառ մունաթ գալու, խոսալու անհրաժեշտություն էլ չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել