Հայտնի Hermes նորաձևության տան բացառիկ պայուսակը վաճառվել է լոնդոնյան Christie՛s աճուրդի տանը: Յուրահատուկ աքսեսուարը վաճառվել է 300 հազար դոլարով: Այս մասին գրում է The Independent-ը: 

Խոսքը Hermes Diamond Himalaya Birkin պայուսակի մասին է: Այն պատրաստված է նեղոսյան կոկորդիլոսի կաշվից ու պատված է ադամանդներով ու 18 կարատանոց ոսկով:

Պայուսակը ձեռք է բերել անանուն գնորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել