Մի սուրբ մարդ կար, ով իմաստուն էր, բայց խելագարի համբավ ուներ: Մի օր գյուղում ուտելիք մուրալուց հետո նա նստեց ճամփեզրին և սկսեց կերակրել շանը. մի պատառ ինքն էր ուտում, մյուսը տալիս էր շանը, ասես շունը և նա հին ընկերներ լինեին: Շուտով մի ամբոխ շրջապատեց նրան` դիտելու այդ արտասովոր տեսարանը: Ամբոխից մեկը սկսեց ծանակել սուրբ մարդուն: Նա ասաց մյուսներին.
- Նայեք այս խելագարին: Նա նույնիսկ ընդունակ չէ շանը մարդ արարածից տարբերել: 
Սուրբ մարդն ասաց.
- Ինչո՞ւ ես ծիծաղում: Չե՞ս տեսնում` Վիշնուն նստած է Վիշնուի հետ: Վիշնուն ուտում է և Վիշնուն ուտում է: Ինչո՞ւ ես ծիծաղում, ով Վիշնու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել