Իրոք որ, մենք շատ ունիկալ հասարակություն ենք էլի: Մենք սովոր ենք ինքներս մեզ անելանելի դրության մեջ դնել, մեզ համար խնդիրներ ստեղծել, հետո սկսել մեղավորներ փնտրել ու անօգուտ պայքարել դրանց դեմ: Հիմի էս վերջի տրանսպորտի ուղեվարձի թանկացումն է, և մենք նորից բողոքում ենք, պայքարում, մեղադրում «սիրելի» իշխանությանը, քաղաքապետին, բայց ոչ երբեք՝ մեզ, մինչդեռ իրականում հիմնական մեղավորները մենք ենք՝ ժողովուրդը, հասարակությունը, որովհետև միշտ թույլ ենք գտնվել ու հիմա նորից եկել, էս վիճակին ենք հասել, որովհետև թույլ ենք տվել, հանդուրժել ենք, որ մեզ իշխեն, կառավարեն ստահակներն ու կաշառակերները, համակերպվել ենք, որ մեզ կեղեքեն ու հարստահարեն ու անեն դա պարզ ու բացահայտ ձևով: Մենք ենք մեղավոր, որովհետև ընտրություններին ընտրում ենք կեղծիքը, ընտրում ենք 5000 դրամն ու մի օր կուշտ փորով հաց ուտելը՝ շատ լավ գիտակցելով, որ հետո մեզ կզցրած են պահելու ու մեր քթերից են բերելու շատ դաժան ու անմարդկային ձևով: Եվ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է: Ախր ու՞ր ենք սենց գնում, մինչև ե՞րբ, ժողովուրդ…

Հ.Գ. Հետաքրքիրը էն ա, որ մենք կյանքում, որպես կանոն, շատ ճիշտ ենք ընտրում ու գիտենք, թե ով է լավ արհեստավորը, լավ բժիշկը, լավ վարսավիրը և այլն, բայց էդպես էլ չենք սովորում ընտրել լավ իշխանավորին, լավ նախագահին, լավ քաղաքապետին… Ուղղակի չենք կարողանում: Եվ սա է մեր մեծագույն դժբախտություններից մեկը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել