Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում: Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:
«Բեռլինում ամենօրյա ծանր մարզումների մեջ եմ: Մարզիչս էլ ավելի է խստացրել պարապմունքները: Նպատակս հաղթելն է: Ինչպես ամեն մենամարտի ժամանակ, առաջիկա մենամարտում էլ ամեն ինչ կանեմ հաղթանակի հասնելու համար»,- նշել է Արթուր Աբրահամը:
Տեղեկացնեմ, որ հայազգի բռնցքամարտիկը վերջերս մինչև 2015 թվականը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Sauerland Event» գերմանական պրոմոութերական ընկերության հետ:

Հարգանքներով` Արթուր Աբրահամ հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյան: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել