Սա Երեւանում տեղի ունեցած ՄԻԱԿ բունտն ա, որին մեծ սիրով կմիանայի, եթե ժամանակս բավականացներ... Սա Մաշտոցի պուրակ, Թռչկան ու Թեղուտ չի, «Հարսնաքարի» դիմաց հավաքվել չի, էստեղ պղտոր ջրում ձուկ որսացողներ չկան... Շատ ուրախ եմ, որ կա մի ինտելեկտուալ կորիզ, որն ինչ-որ կերպ գուցե ազդի թանկացումների ու թանկացնողների վրա (չնայած` եթե թանկացնողները ազդվել իմանային, վաղուց ինքնահրկիզված կլինեին)... 

Մեր ունեցած բոլոր նախագահների, բոլոր կառավարությունների ժամանակ միշտ տուժել է ժողովուրդը, ու երբեք չի եղել էն ինտելեկտուալ էլիտան, որ կարողանա ճնշել քաղաքացու հաշվին ապրելու իշխանավորի մոլուցքը, երբեք չի եղել էն արվեստագետն ու մտավորականը, որի համար գերխնդիրը ժողովրդի բարեկեցությունը լինի (խոսքս պիվի շշով միտինգ գնացող семочка չռթող դառմայեդների մասին չի)... Էսօր կամաց-կամաց ձեւավորվում ա երիտասարդության առողջ, մտավորական խավը, ու մեծ հավատ ունեմ, որ վաղն այդ մարդիկ կարող են փշրել անկախության օրվանից մինչ օրս ձեւավորված «ազգային ավանդույթը» ու վերջապես արմատավորել մի ճշմարտություն... որ նախարար, քաղաքապետ, վարչության պետ լինելն ու բիզնես կամ տրանսպորտի գիծ չունենալը «զապադլո» չի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել