Նորվեգիայում կատարված պեղումների ընթացքում հնէաբանները հայտնաբերել են սեղանի խաղ, որը խաղացել են հին հռոմեացիները շուրջ 1700 տարի առաջ: Ludus latrunculorum. այսպես է կոչվում խաղը, որը բաղկացած է 19 դետալից, այդ թվում՝ յուրահատուկ զառերից, որոնք ավելի շատ նման են գրող օբյեկտների, քան մեզ այսօր քաջ հայտնի խորանարդիկների: Խաղը շատ նման է շախմատի, շաշկիի կամ նարդիի, և դրա ընթացքում մրացակիցները պայքարել են մարտական տակտիկայով: Ցավոք, խաղատախտակը դեռևս չի հայտնաբերվել:

 

Նորվեգիայում գտնվող Իտրե Ֆոսե վայրում, որտեղ կատարվել են պեղումները, հայտնաբերվել են նաև հին երկաթե դարի գտածոներ, որոնք թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 300 թվականին: Դրանք գտնվել են կարևոր առևտրային ճանապարհի կողքին, որը հայտնի է եղել «Նորդվեգեն» անունով: Ի դեպ, հենց այս անունից էլ առաջացել է պետության ներկայիս անվանումը:

Ըստ հնէաբանների՝ հայտնաբերված գտածոները, ամենայն հավանականությամբ, պատկանել են հասարակության մեջ բարձր դիրք ունեցող մարդու: Մյուս գտածոները, այդ թվում կերամիկան, զառերը, բրոնզե ասեղն ու ապակին ևս ապացուցում են այդ վարկածը:

Խաղի վերականգնված մասերը բաղկացած են զառերից և հարաբերականորեն լավ են պահպանվել: Դրանց վրա կարելի է նկատել մանր օղակներ, որոնք իրենցից ներկայացրել են 0, 3, 4 և 5 թվանշանները: ըստ գիտնականների՝ խաղը, շատ հավանական է, եղել է ներկայումս հայտնի վիկինգներիի hnefatafl խաղի արքայի սեղանի նախատիպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել