Ընդամենը երկու օր է, ինչ թանկացել են երթուղային տաքսիների և ավտոբուսների գները` դառնալով 150 դրամ, սակայն բազմաթիվ «գծերի տերեր» չեն կորցրել պահը և անմիջապես ավելացրել են «օրվա պլանը»:
Օրինակ` 66 համարի երթուղու պլանը 150 դառնալուց հետո անմիջապես ավելացվել է 2000 դրամով: Կան բազմաթիվ այլ նման դեպքեր:
Սակայն բոլոր օրինակների մեջ հատկապես ցայտուն է այս մեկը: Ըստ հավաստի լուրերի` հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), որին պատկանում է 82 համարի գիծը, չի հապաղել և օրվա պլանը բարձրացրել է ամբողջ … 6000 դրամով, ինչը ամսական կտրվածքով անում է 180 000 դրամ:
Փաստորեն ամենաշատ փող ունեցողները ամենաանկուշտն ու ագահն են: Լֆիկ Սամոն, որը հայտնի օլիգարխ է և փողատեր, նույնիսկ այս թանկացումից է ուզում մաքսիմալ օգուտ քաղել, այսպիսով նաև ապացուցելով, որ քաղաքապետարանի որոշումը ամենևին չէր բխում գազի գնի թանկացումից, այլ նպատակ ուներ հերթական անգամ լցնել անկուշտ ու ագահ փողատերերի գրպանը:
Մի՛ ենթարկվեք այս որոշմանը, մի՛ հարստացրեք առանց այն էլ հարուստ գծատերերին և վճարեք 100 դրամ: Հիշեք` ձեր վճարած ավել գումարը գնում է գծատիրոջ գրպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել