Որքանո՞վ են վնասակար մանկական տակդիրները:

Հարցին պատասխանում է բժիշկ-նեոնատոլոգ, ԵՊՀԲՔ մանկաբարձության ամբիոնի դասախոս Կարինե Կարախանյանը:

Barbie DollՄանկական տակդիրն իհարկե հիանալի գյուտ է, սակայն այն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Նախ պետք է ճիշտ ընտրել տակդիրը` ըստ երեխայի տարիքի և քաշի: Այն պետք է լինի որակյալ, առանց վնասակար նյութերի: Տակդիրը հեշտացնում է մայրերի կյանքը, սակայն դրա սխալ օգտագործումը կարող է վնասել փոքրիկին: Տակդիրի վնասակար ազդեցություններից գլխավորն այն է, որ երեխայի մոտ ուշանում է, և մի փոքր խեղաթյուրվում է միզարձակումը կանոնավորելու ունակությունը, քանի որ նա չի զգում թացության և դիսկոմֆորտի զգացում, այսինքն՝ թաց է-վատ է: Եթե երեխային ամբողջ օրը պահել տակդիրի մեջ, նա երկար ժամանակ կարող է անկանոն միզարձակել: Այդ պատճառով ճիշտ է կրծքի տարիքի երեխաներին (6-7 ամսականից սկսած) աստիճանաբար սովորեցնել գիշերանոթում միզարձակում իրականացնելուն: Բացի այդ` տակդիրը ոչ այդքան բարենպաստ ազդեցություն է գործում տղա երեխաների վրա, քանի որ ամորձիները պետք է գտնվեն ավելի սառը պայմաններում (34-35˚), իսկ տակդիրի երկարատև օգտագործումը ստեղծում է «ջերմոցային» էֆեկտ, որը հետագայում կարող է հանգեցնել անգամ ամլության: Տակդիրը շատ հարմար է զբոսանքների, ճանապարհորդության ժամանակ, հյուր գնալիս, գիշերը, իսկ մյուս բոլոր դեպքերում կարելի է մի փոքր չարչարվել, սակայն զարգացնել երեխայի մոտ միզարձակման ճիշտ ռեֆլեքս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել