Երբ աչքերն են սառչում, ասում են՝ մարդ կգա, երբ ծիծեռնակները ցածրից են թռչում, ասում են՝ անձրևելու է, իսկ երբ ընտրություններն են ավարտվում՝ սպասեք թանկացումների: Այս դիտարկումը, որ վաղուց արդեն վերածվել է համոզմունքի, այլևս ապացուցման կարիք չունի: Հատկապես՝ դրանցից վերջինը: Այսինքն՝ գազի և էլեկտրաէներգիայաի սակագնի, իսկ այժմ նաև տրանսպոտի ուղեվարձի բարձրացումը առավել քան սպասելի էին: Հիմա իշխանության <<մուտիլովչիկ-խամաճիկները>> որքան էլ փորձեն արդարացումներ կամ հիմնավորումներ գտնել թանկացումների համար, միևնույն է, ժողովուրդը այս բոլորի մասին շատ պարզ ու հասկանալի բացատրություն ունի. իրականում բոլորն էլ հասկանում են, որ այս թանկացումները իշխանության փոխհատուցումն է յուրայիններին ընտրությունների ժամանակ կրած վնասների համար, վճար է մատուցված ծառայությունների դիմաց և նրանց ստրկամիտ պարգևատրումն է: Բայս սա չէր կարևորը, և չնայած դրական պիտի համարել այս թանկացումների դեմ հասարակական բողոքի առկայությունը, բայց պետք է փաստել, որ մենք հերթական անգամ չենք գիտակցում, որ առաջին հերթին անհրաժեշտ է բողոքել, պայքարել ոչ թե հետևանքի, այլ դրա առաջացման պատճառի դեմ: Ահա այստեղ է, որ բողոքը կամ պայքարը ստրատեգիական սխալ կամ առնվազն ոչ արդյունավետ ուղղու վրա է դրվում: Եվ սա է կարևորը: Այնպես որ այս թանկացումների դեմ պայքարելու համար առաջին հերթին հարկավոր է պայքարել դրա պատճառի՝ Հայաստանում հաստատված ապօրինի, ոչ լեգիտիմ ռեժիմի դեմ…

Հ.Գ. Երկար ժամանակ խոսելս, գրելս չեր գալիս, քանի որ կարծում էի, որ էլ ասելիք չկա ու միայն անելիքա մնացել, բայց ինչպես պարզվեց, դեռևս խոսելու, գրելու կարիք, այնուամենայնիվ կա… )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել