Եթե օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչպես ասում են Նիկոլը, ոստիկանությունը, ապա ինչո՞ւ ոստիկանները բազմամարդ հարսանիք անելու համար գլխավոր շտաբի պետին չփռեցին ասֆալտին։

Թիվ 1 պացիենտը ֆոտո-վիդեոներ է գցում իր ֆեյսբուքյան էջում՝ մարդկանց անձնական կյանք մտնելով, ոստիկանները քաղաքացուն դիմակ չկրելու համար փռում են ասֆալտին, ձեռքերը ոլորում ու տանում, հետո էլ հայտարարում են, թե սա կարելի էր, օրենքով թույլատրելի հակազդեցություն։ Վոժդն էլ ասում է, որ ամենախիստ միջոցները պետք է գործադրի ոստիկանությունը։

Սուրենավանի դպրոցի ուսուցչուհուն աշխատանքից ազատում են իբր թե արտակարգ դրության կանոնները խախտելու համար, բայց․
- Գենշաբի պետ Արտակ Դավթյանը մեծ հարսանիք է անում ու ասում՝ լավ եմ արել, իմ անձնականն ա,
- Վարչապետի աշխատակազմի ղեկավարն իր օբյեկտում փարթի է անում,
- Քննչական կոմիտեի ղեկավարը փարթի է անում,
- Պարետը անդիմակ սրճարաններում թրև է գալիս։

Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի՞ հավասար են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել