Ուսուցչուհուն աշխատանքից ազատում են արտակարգ դրության կանոնները խախտելու համար, իսկ ԳՇ պետը հարսանիք է անում ու ասում՝ լավ եմ արել


10:33 , 8 հունիս, 2020

Եթե օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչպես ասում են Նիկոլը, ոստիկանությունը, ապա ինչո՞ւ ոստիկանները բազմամարդ հարսանիք անելու համար գլխավոր շտաբի պետին չփռեցին ասֆալտին։

Թիվ 1 պացիենտը ֆոտո-վիդեոներ է գցում իր ֆեյսբուքյան էջում՝ մարդկանց անձնական կյանք մտնելով, ոստիկանները քաղաքացուն դիմակ չկրելու համար փռում են ասֆալտին, ձեռքերը ոլորում ու տանում, հետո էլ հայտարարում են, թե սա կարելի էր, օրենքով թույլատրելի հակազդեցություն։ Վոժդն էլ ասում է, որ ամենախիստ միջոցները պետք է գործադրի ոստիկանությունը։

Սուրենավանի դպրոցի ուսուցչուհուն աշխատանքից ազատում են իբր թե արտակարգ դրության կանոնները խախտելու համար, բայց․
- Գենշաբի պետ Արտակ Դավթյանը մեծ հարսանիք է անում ու ասում՝ լավ եմ արել, իմ անձնականն ա,
- Վարչապետի աշխատակազմի ղեկավարն իր օբյեկտում փարթի է անում,
- Քննչական կոմիտեի ղեկավարը փարթի է անում,
- Պարետը անդիմակ սրճարաններում թրև է գալիս։

Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի՞ հավասար են։