Չեմ կարծում, որ 150 դրամ չվճարելը կարող է արդյունավետ մարտավարություն լինել, որովհետեւ մենք այդ քայլը այս պահին չենք կարող դարձնել համազգային: Ինչպես ընտրությունների ժամանակ մարդիկ վերցնում էին ընտրակաշառք՝ իրենց շահը չգնահատելով, այնպես էլ այսօր կլինեն մարդիկ, ովքեր կենթարկվեն կաշառքով ընտրած իրենց իշխանության օրենքներին: Բացի այդ՝ մենք վնասում ենք վարրորդներին, ովքեր ընտանիք են պահում, եւ վստահ եմ, որ հիմա նրանց վրա դրված պլանը ավելացրել են, եւ այդ 50 դրամից նրանց մոտ ոչ մի էական փոփոխություն չի լինելու: Ես կնախընտրեմ երկարաժամկետ ցույց սկսել այս կառավարության դեմ կամ փորձել համոզել վարորդներին, որ բոյկոտեն այս որոշումը: Ամեն ինչ գնում է նրան, որ շատ շուտով պետք է սկսվի համազգային շարժում, բայց այս անգամ պետք է անենք այնպես, որ չկրկնվի անցյալի դառը փորձը, երբ ազգովի մենք ոտքի ելանք, հետո մի պահ զգոնությունը բաց թողնելով՝ կորցրեցին մեր ձեռք բերած անկախությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել