Փաստորեն Նիկոլ Փաշինյանն արձագանքում է ԱԺ փոխխոսնակի մակարդակով, ինչը իհարկե նորություն չի, բայց մի քանի կարևոր բանի վրա եմ ուզում սևեռել ձեր ուշադրությունը։
1. Ալեն Սիմոնյանն ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանն անօրինական առաջարկ է արել Միքայել Մինասյանին, և սրանով փաստացի վերջնականապես հաստատում է այս իշխանությունների որդեգրած՝ նախկիններից ոչնչով չտարբերվող ու դեռ մի բան էլ ավելի զզվելի քաղաքականությունը։
2. Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի մեսիջը շատ վատ լղոզում է «Վանեցյանի առաջարկ» արտահայտությամբ, իբր տեսեք՝ Վանեցյանն է եղել առաջարկողը։ Վանեցյանն աչքիս լույսը չի, բայց միայն լրջագույն դեգեներատը կարող է ԱԱԾ պետի փոխանցած խոսքը ներկայացնել որպես սեփական, և ոչ թե երկրի թիվ մեկ դեմքի առաջարկ։
3. Մնացած ամեն ինչը պոպուլիզմի շարքից է։ Կարաք չխորանաք։
(Lեզվամտածելակերպ Կառլ, լեզվամտածելակերպ)