Գործող իշխանությունները հատուկ են ժողովրդին հասցրել չքավորության: Սոցիալապես ծայրահեղ վիճակում գտնվող հասարակությունը, բան չունեմ ասելու, ավելի ագրեսիվ ա դառնում, պայքարի դրոշակ բարձրացնող ցանկացածի հետևից կգնա, բայց...
Հենց գալիս ա էդ պահը, մեկ էլ հոպ, իշխանությունները «գազազած» ամբոխին զսպելու համար ասենք կարան նվազագույն աշխատավարձը բարձրացնեն կոպեկների չափով, կարան ընտրություններին ընտրակաշառք բաժանեն էլի կոպեկներով, կարան թոշակները բարձրացնեն կոպեկներով ու սենց շարունակ, ու էդ պահին գլուխ բարձրացրած հասարակությունը, ով «քռքաշ» ա գոյատևում, ակամայից բավարարվում ա դրանով ու մի որոշ ժամանակ «սսկվում» ա, մինչև նորից կսկսի լցվել համբերության բաժակը` անարդար մթնոլորտի հողի վրա...
Կամ էն մարդը, ով պայքարի ա դուրս էկել ժողովրդի հետ, նրան կկաշառեն, «զադնի կդնի», ու էլի նույն վիճակը, նույն կոտրված ոգով հասարակությունը, նույն թշվառ ապրելակերպը...
Մեզ պետք ա մի լիդեր` «առաջնորդ», ով կկարողանա ժողովրդին տանել իր հետևից դեպի «ազատություն, լավ կյանք, պայծառ ապագա, բարգավաճ երկիր», ով կունենա պրինցիպներ և երբեք չի կաշառվի, թե չէ ամեն ինչ էլի անիմաստ ա լինելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել