Ալեն Սիմոնյանի՝ Անի Սամսոնյանի հասցեին հնչեցրած անպարկեշտ, էժանագին ու տղամարդուն ոչ վայել ակնարկները գիտե՞ք՝ ինչի հետևանք են, անպատժելիության: Եւ այդ անպատժելիությունը նոր երևույթ չէ այս իշխանության մեջ, դա գալիս է հնուց և ավելի խորը արմատներ ունի:

Երբ երկու տարի առաջ Նիկոլի զոմբիներն ու իմքայլական ֆեյքերը ամենալկտի քոմենթներն էին գրում Արփինե Հովհաննիսյանի և ՀՀԿ-ական այլ կանանց հասցեին, այլանդակ կոլաժներ ու ռոլիկներ պատրաստում նրանց նկարներով, այդ ժամանակ ոչ ոք չդատապարտեց դա: Գործող իշխանությունից ոչ մի տղամարդ, ոչ մի կանանց իրավունքներով տվայտվող կին պատգամավոր չհամարձակվեց բռնել էդ անբարոյական քոմենթչիների ձեռքն ու սաստել նրանց: Ինչո՞ւ, որովհետև իրենց քսի տվածն էր, որովհետև կար վերևից հստակ հրահանգ: Արդյունքում նույնիսկ իրավապահներին դիմելուց հետո ոչ ոք չպատժվեց նույն Արփինեին վիրավորելու, սպառնալու, նրա քրոջը հղի վիճակում սթրեսի ենթարկելու և այլնի համար:

Երբ արդեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության «դուխով տղամարդկանցից» մեկն իր լաբառոշ բերանը բացեց ու նույն խմբակցության իր կին կոլեգաներից Սոֆյա Հովսեփյանին, որը է«Իմ քայլի» եզակի պարկեշտ ու սկզբունքային պատգամավորներից է, որոշեց անպարկեշտ «խորհուրդներ» տալ, թե «գնա ամուսնացի՝ կանցնի» և այլն, էլի ոչ մի շալվար հագնող իմքայլական չհամարձակվեց իրենց ֆրակցիայի անդամի գյամերը քաշել, պատժել նրան, որ դաս լինի գոնե մյուսներին: Լուռ էին նաև «Իմ քայլի»՝ տարատեսակ գրանտներով կանանց իրավունքների համար իբր կուրծք ծեծող կին իմքայլականները: Բա ո՞ւր եք հիմա, ինչո՞ւ ձեններդ դուրս չի գալիս, թե՞ Արփինեն, Անին ու Սոֆյան կին չեն, որ իրենք կանացի արժանապատվությունն ու իրավունքներն էլ պաշտպանեք: Երևի ձեզ համար կին են ու պաշտպանության ենթակա են տրանսգենդերները, լեզբիներն ու էդ ռանգի մյուս այլասերված երևույթները:

Ուստի այսօր բացարձակ զարմանալի չէ, որ հիմա էլ Ալեն Սիմոնյանն է իրեն թույլ տալիս վիրավորել մեկ այլ կնոջ, նրան անպարկեշտ ակնարկներ անել ու անպատիժ մնալ:

Էնպես որ, մինչև մի օր մեկը նման պահվածքի համար քաղաքական ու անձնական պատասխանատվության չենթարկվի, էս «մշակույթը» դեռ երկար կշարունակվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել