Չի կարելի միանշանակ վիրավորել ռուս ազգին, քանի որ սա ռուս ազգի կատարածը չէ, այլ հատուկ դաստիարակված սրիկաների՝ ովքեր որ թաքնվում են ռսի անվան տակ: 

Այս նույն տեսակից կան բոլոր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում: Մենք բոլորս պետք է պայքարենք նրանց դեմ, այլ ոչ թե ազգի կամ երկրի, քանզի ազգի մեծամասնությունը ընդհանրապես չի մասնակցում այս գործընթացներին, մասնակցում են միայն ինքնակոչ ընտրյալները: 

Հարց է առաջանում 115 մլն. ռուսներից քան՞իսն են մեղավոր, որ Հարությունյանին խալաթով տարան դատարան: 

Այստեղ լուրջ ուժեր են գործում, ովքեր առիթը բաց չեն թողնում ռուսներին տրամադրել հայերի դեմ, եւ անընդհատ մեսիջներ են ուղարկում մեր ազգին փորձելով մեզ ինչ որ բաներ հասկացնել: Պատմությունը ցույց է տալիս բազմաթիվ օրինակներ, երբ պետությունները ինչ որ բաներ են կազմակերպում եւ որից հետո սկսվում են բախումները: 

Օրինակ՝ 1800 ականներին ամերիկան պայթեցրեց իր նավը զինվորների հետ մեկտեղ եւ մեղադրեց պանամային, որից հետո գրավեց պանաման: 

Մոսկվայի մետրոյի պայթյունից հետո անդրոպովը միանգամից մեղադրեց հայերին մասնավորապես՝ Ստեփան Զատիկյանին, Հակոբ Ստեփանյանին եւ Զավեն Բաղդասարյանին, եւ շատ արագ դատավճիռ կայացնելով գնդակահարեց նրանց: 
Սեպտեմբերի 11-ին ամն-ն պայթեցրեց երկնաքերերը, այնուհետեւ հարձակվեց Աֆղանստանի վրա: 
Բոլշեւիկյան ռուսաստանը թույլ տվեց իրագործվի Սումգայիթի եւ բաքվի ջարդերը եւ որից հետո սկսվեց պատերազամը: Շատ ու շատ օրինակներ կարելի է բերել, բայց կարծում եմ բավ է: Այնպես որ պետք չի վիրավորել ամբողջ ռուս ազգին, այլապես ամբողջ աշխարհն էլ սերժիկ, սաշիկ, կամ այլ մեկին օրինակ բերելով կարող է վիրավորել ամբողջ հայ ազգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել