Հրաչյա Հարությունյանի բացառիկ լուսանկարներըԵրբ որ գրում են ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանը սոցիալական ծանր վիճակից ելնելով գնացել ա աշխատելու և դժբախտության մեջ ա հայտնվել ու ռուսական իրավապահ համակարգի ու զլմ-ների կողմից ամենայն հավանականությամբ վերևների հրահանգով արժանացել է նվաստացուցիչ վերաբերմունքի, ոչ մի տարակուսելի ու անհասկանալի բան չկա... Նախ որևէ մեկը չի ցանկանում նվազեցնել 18 անմեղ զոհերի ու բազմաթիվ վիրավորների ցավը, կամ առավել ևս չհարգել նրանց կորուստը: Եվ վերոնշյալ ձևակերպումը գոնե ինձ համար արդարացիորեն երկու թիրախ ունի, առաջին մասում, որտեղ նշվում է Հրաչյա Հարությունյանի ազատամարտիկ լինելը, ՀՀ քաղաքացի լինելն ու սոցիալական ծանր վիճակը, մեղադրանք է մեր իշխանություններին, որոնց ապաշնորհ, հանցավոր կառավարման արդյունքում մարդը հայտնվել ա ծանր սոցիալական վիճակում, նաև մեղադրանք ՀՀ իշխանություններին, որոնց հանցավոր դանդաղկոտության, անպատասխանատվության, ոչ պրոֆեսիանալիզմի կամ ինքնահարգանքի ու արժանապատվության պակասի արդյունքում ՀՀ քաղաքացու, ազատամարտիկի նկատմամբ օտար երկրում նվաստացուցիչ վարվեցին, խախտեցին մարդու արժանապատվությանը վերաբերող բոլոր հնարավոր նորմերը, և դա պետական մակարդակով, որով նվաստացրեցին ՀՀ-ն ու ՀՀ քաղաքացուն ընդհանրապես: Ձևակերպման երկրորդ մասում, էլ կրկին չփորձելով ոչ մի կաթիլ անարգել զոհերին, արդարացի մեղադրանք է ՌԴ-ին, որոնք անկախ նրանից, թե մեր իշխանություններն ինչպես են իրենց պահել ու պահում, անկախ նրանից թե, վարորդի մեղքը որքան է, պիտի չանեին նման բան, իսկ քանի որ չեմ հավատում թե դա կարող է ընդամենը միջին օղակների ինքնագործունեության արդյունք լինի, և համադրելով վերջին շրջանի զարգացումները մեր հարաբերություններում, ապա արդարացիորեն մեղադրանք է, ռուսական կողմին, ինչ-ինչ նպատակներով իրենց մոտ հակահայկական հասարակական կարծիքի ձևավորման համար և հայերին ընդհանրապես նվաստացնելու փորձի համար: Նաև հաշվի առնելով ռուսական կողմի տասնամյակների գործելավոճը, իրավունք է տալիս առբվազն կասկածներ հայտնելու, որ նրանք կեղտոտ, հեռուն գնացող խաղեր են խաղում: Այսինքն երբ մի ձևակերպումը կարող է երկու թիրախ ունենալ, դրա համար էլ նշվում է նրա ազատամարտիկ լինելը: Ինչ վերաբերում է, այն հակադարձումներին, թե բա եթե մեկ այլ օտարազգի Երևանում նման բան աներ, ինչ կասեիք, գուցե զայրացած ասեի դատելուց հետո պիտի ոսկորներն էլ ջարդեին, բայց մի բան ա զայրացած քաղաքացու ինքնադատաստանի կոչը, մի այլ բան ա պետական համակարգի օրինախախտ ինքնադատաստանը: Եթե քաղաքացու, անհատի ինքնադատաստանը մարդկայնորեն կարելի ա հասկանալ, եթե նույնիսկ չես էլ ընդունում, ապա պետական համակարգի ինքնադատաստանը ոչ կարելի ա հասկանալ, ոչ ընդունել, ոչ էլ հանդուրժել... Եթե էտ մարդը տեղում ինքնադատաստանի չի ենթարկվել ու հայտնվել ա իրավապահների հսկողության տակ, հիմա նրա հետ կատարված ամեն բան արդարացիորեն վերագրվելու է ռուսական պետությանը, ուստի թե անհատ ռուսները ինչ են մտածում, կամ եթե Երևանում նման դեպք լիներ, անհատ հայերը ինչ կմտածեին, իսկ ինչ ուզեն իրավունք ունեն մտածեն ու պահանջեն ջղայնացած ժամանակ, դա չէ էականը, այլ էն որ բոլոր դեպքերում պետությունը պիտի գործի օրենքի շրջանակներում ու հարգի իր պարտավորությունները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել