Կարեն Վրթանեսյան

Կառավարությունը կհատուցի փետրվար ամսին վառած լուցկու հատիկների 50 տոկոսը, եթե դրանց թիվը չի գերազանցում 60 հատիկը։

#միշտՁերԿողքին

Sargsian Annie - Sannié

Րաֆֆու Սամվելը հայտարարել է, որ ինքը կարող է սեփական միջոցներով վճարել իր կոմունալները, եւ պետության կողմից փոխհատուցման կարիք չկա։

Այդ գումարը կուղղվի Շիրվանզադեի երկերի գլխավոր եւ երկրորդական հերոսների վճարումները փոխհատուցելուն։

Narek Samsonyan

Կառավարությունը կփոխհատուցի փետրվար ամսվա ընթացքում մի տուփ սիգարետ ծխողների ծխածի 50 տոկոսը:
#ՍուտՆիկոլ
#պարգևավճարս_ուտեք

Babken Harutyunyan

Կառավարությունը 100%-ով կփոխհատուցի ամսական 0 դրամ եկամուտ ունեցող բոլոր քաղաքացիների եկամուտները։

Արման Հայրապետյան

Կառավարության նոր որոշմամբ մեկ ամսվա անվճար ինտերնետ կստանան բոլոր նրանք, ովքեր ինտերնետին միանալու որևէ սարք չունեն։

Rafayel Avdalyan

Կառավարությունը կփոխհատուցի այն քաղաքացիների գնած Տեմպալգինի գումարները, ովքեր գլխացավ են ունեցել վերջին մեկ տարում։
#արդարա
#քիչա_նույնիսկ
#ոչխար_պահեք
#աղքատությունը_ձեր_գլխի_մեջա

Aram Gevorgyan

Հայաստան, 2030 թվական:
Կառավարությունը մինչ օրս շարունակում է փնտրել մարդկանց, ովքեր 2020 թվականի փետրվար ամսին 5000 դրամի էլեկտրաէներգիա ու 10.000 դրամի գազ են օգտագործել: Если нас кто-нибудь слышит, отзовитесь!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել