Operativ.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է կարճ հեռավորություններ անցնել հիվանդանոցում բուժման շնորհիվ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակի հայտարարությունը:

«Վարչապետը կարող է կարճ հեռավորություններ անցնել ընդմիջումների միջեւ՝ հիվանդանոցում բուժման շնորհիվ: Շնորհակալություն բուժանձնակազմին անհավանական խնամքի համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 55-ամյա Ջոնսոնը հոսպիտալացվել էր կիրակի կորոնավիրուսի ախտորոշմամբ: Նրա վիճակը վատացել էր, եւ նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:

Ապրիլին 9-ին նրան վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխել էին ընդհանուր բաժանմունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել