Մենք էդպես էլ խաղալ չսովորեցինք. մենք էդպես էլ չհասկացանք, որ հաջողության վրա <ստավկա> անելը կազինոի հաճախորդի կլաս է, որ պրոֆեսիոնալ չէ, որ քաղաքականության մեջ խաղալու համար ինֆորմացիաները հաշվել է պետք. մեր 29 000 քառակուսի մետրով ու երկու միլիոնից մի քիչ ավել թիմով մենք չենք կարող ռուսաստանի պես <սնոուդեն շոու> խաղալ, մենք մեր ռեսուրսով ընդհանրապես չենք կարոս <սվայա իգռա> խաղալ. մենք փոքր խաղադրույքներով մեծ խաղացողների սեղանի մի անկյունում նստած խաղացող ենք, ու գերխնդիրը քիչ-քիչ մեր ունեցածը ավելացնելն է. ու կենսականորեն կարևոր է <ազարտին> չտրվել, որ քո վրայով բլեֆ անել չկարողանան, ասենք քո ազգակցին կնոջ խալաթ հագցնեն, այսինքն քեզ` ազգիտ <կռուպնի հագցնեն>. մեր համար նույնիսկ փոքրիկ գայթակղությունը մահացու ռիսկային է. չգիտեմ. ահավոր ցավ կա ներսումս էս պահով, ու առաջինը մեզ եմ մեղադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել