Սա խայտառակություն է, մեղադրյալի մարդկային արժանապատվությունը ոտնահարող և նվաստացնող վերաբերմունք է: Ավելին, եթե դա դրսևորվել է նաև ըստ մեղադրյալի ազգային պատկանելության, ապա նաև տեղի ունի խտրականության դրսևորում: Քանի որ մեղադրյալը ՀՀ քաղաքացի է, ապա ՀՀ իշխանությունը պարտավոր է ներկայացնելով իր քաղաքացիների / եթե իհարկե դեռ մեր իշխանությունների համար կա նման հասկացություն/ շահերը օտարերկրներում, անհապաղ միջամտի և պահանջի Ռուսական իշխանություններից դադարեցնել նման արհամարհական վերաբերմունքը իր քաղաքացու նկատմամբ, պահանջել, անցկացնել քննություն նման վերաբերմունքի փատով, պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին...սա ՀՀ ԱԳՆ-ի առաջնային պարտականությունն է.. զարմանում եմ, ինչու են լռում մեր "հայրենասերները": 

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել