Պատմական գիտությունների թեկնածու

Ինչպես հաղորդում է armenia.az կայքը թուրքական և ադրբեջանական զինված ուժերը անցկացնում են համատեղ զորավարժություններ Ադրբեջանում և Նախիջևանում, իսկ թուրքական «Milliyet» պարբերականի փոխանցմամբ այս վարժանքները պատասխան են Հայաստանի տարածքային ‹‹նկրտումների››, որի մասին խոսել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Այն փաստը, որ այս զորավարժությունները ուղղված են ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ կասկածից վեր է: Թուրք զինվորականների մասնակցությունն ադրբեջանական տարբեր միջոցառումների եղել է մշտապես, սակայն այս զորավարժություններին, նախորդների համեմատ, մասնակցում են մեծ թվով թուրք սպաներ և զինվորականներ: Մեր համար ամենամտագոիչն այն է, որ այդ զորավարժություններն անց են կացվում ոչ միայն Ադրբեջանում, այլև Նախիջևանում, որը ռազմավարական առումով ՀՀ համար մեծ վտանգ է ներայացնում, մանավանդ, որ մեր երկրի մայրաքաղաքը գտնվում է Նախիջևանից ուղիղ գծով մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա:
Այսպիսով, թուրք-ադրբեջանական զորավաժություններն, անշուշտ, նպատակ ունեն ռազմական ուժի կիրառման սպառանալիք ներքո մեծացնել ճնշումը Հայաստանի վրա և հասկացնել, որ հնարավոր պատերազմի դեպքում չի բացառվում թուրքական բանակի անմիջական մասնակցությունը: Սակայն Արցախյան պատրեզմի տարիներին մենք ականատես եղանք թուրք սպաների մասնակցությանը ռազմական գործողություններին, որը հանգեցրեց ադրբեջանաթուրքական ռազմական պլանների ջախջախմանը: Հուսով եմ թուրքական կողմը դասեր կքաղի Արցախյան պատերազմից և զերծ կմանա ադրբեջանական ռազմական փուչիկի արհեստական մեծացման ԱՆՀԵՌԱՆԿԱՐ գործից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել