Եթե զույգերի մեջ պահպանվում է «տալու» և «վերցնելու» հավասարակշությունը, ապա կարելի է ասել, որ հարաբերություններն առողջ են։ Եթե հավասարակշությունը շեղված է «միայն վերցնելու» վրա, ապա այստեղ շատ բան կա մտածելու։ Ներկայացնում ենք մի քանի իրավիճակներ, երբ զուգընկերն օգտագործում է ձեզ։

Դուք անընդհատ լուծում եք նրա խնդիրները

Նրան անընդհատ ինչ-որ բան է հարկավոր։ Դուք փորձում եք ավելին անել, սակայն զուգընկերն այդքանով չի բավարարվում և հաճախ ձեր օգնությունն ընկալում է որպես պարտականություն։

Նա միշտ զբաղված է ձեզ համար

Դուք ձեզ այլևս առաջնահերթ չեք զգում։ Աշխատանք, ձկնորսություն, գործեր, սպորտ․ այս ամենն ավելի կարևոր են, քան ձեզ հետ հանդիպելը։ Դուք մշտական սպասումների մեջ եք։ Հիպնոսացնում եք հեռախոսը և անընդհատ մերժում եք ստանում։

Սեքսը միակ բանն է, որ ձեզ մտերմացնում է

Դուք համատեղ պլաններ չունեք, ծանոթ չեք նրա ընկերների և հարազատների հետ։ Սակայն դուք խաբում եք ինքներդ ձեզ, որ հարաբերությունների մեջ եք, «նա ուղղակի այդպիսի մարդ է»։ Ձեզ մոտ տարանջատում է տեղի ունենում․ սեքսի ժամանակ միասին եք, իսկ մնացած հարցերում նա գոյություն չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել