haykakan kakachԵրիտասարդ մեկին, ով սովորում էր ճեմարանում, մի անգամ ասել էին, որ քահանայից մարդիկ ընդամենը մի բան են ցանկանում. լսել իրենց խնդիրները: Միայն լսել, լսել, լսել…

Շատ հնարավոր է, որ քահանան չկարողանա օգնել, բայց պարտավոր է համբերատար լսել: Հենց այդպես էլ որոշեց անել երիտասարդ քահանան՝ լսել:

Որքան էլ ներսը ըմբոստանում էր, նա իրեն ստիպում էր լսել, լսել, լսել…

Եվ մարդիկ շատ շնորհակալ էին նրանից:

Բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէր…

Մի անգամ նրա մոտ եկավ տարեց մի կին և սկսեց դժգոհել ահավոր ու սարսափելի գլխացավից :

-Ասացե՛ք ինձ, ի՞նչն է ձեզ անհանգստացնում,-հրավիրեց զրույցի քահանան:

Նա խոսում էր, խոսում էր, խոսում էր, իսկ քահանան լսում էր, լսում էր, լսում էր:

Դա միշտ աշխատել է:

-Հա՛յր, ես այստեղ մեկ ժամ առաջ եկա ահավոր ծանր գլխացավով: Իսկ հիմա այն անցնում է, անցնում է, անցնում է:

Եվ քահանան մտածեց. «Ես գիտեմ, գիտեմ, գիտեմ: Որովհետև հիմա արդեն իմ գլուխն է ցավում»:

Էնթոնի դե Մելլո, «Երբ Աստված ծիծաղում է» 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել