1939 թ. Այովայի համալսարանի աշխատակիցները՝ գիտնական Ուենդել Ջոնսոնն ու նրա ասպիրանտ Մերի Թյուդորը հոգեբանակական փորձ կատարեցին խոսակցական զարգացման բնագավառում: Դևենպորտ քաղաքի 22 որբերի բաժանեցին երկու խմբի: Առաջին խմբում հայտնված երեխաներին մեկուկես տարվա ընթացքում գովել են իրենց խոսքի, բառերի ճիշտ ու մաքուր արտաբերման համար: Իսկ ահա երկրորդ խմբի երեխաներին յուրաքանչյուր սխալի համար նախատում էին ու ծաղրում նրանց, ինչն էլ արդյունքում պատճառ դարձավ այն բանի, որ այդ երեխաները սկսեցին կակազել և անվստահ արտահայտվել:

Փորձի ավարտին եզրահանգում կատարեցին այն մասին, որ հոգեբանական ճնշումը կարող է տարատեսակ բարդույթներ առաջացնել և խնդիրներ առաջացնել անգամ առողջ մարդկանց մոտ: Փորձի ավարտից մի քանի տարի անց Մերի Թյուդորը վերադարձավ մանկատուն, որպեսզի ուղղի փորձի անցանկալի հետևանքները, սակայն դա նրան այդպես էլ չհաջողվեց:

Չնայած այն բանին, որ կակազելը երեխաների մոտ դադարել էր, հետագայում նրանք դժվարությամբ էին խոում: «Հրեշային փորձի» մանրամասները հայտնի են դարձել միայն 2001 թ., ինչից հետո երեխաների երկրորդ խմբից վեց մարդ հայց ներկայացրեց՝ հասցված բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: 2007 թ. օգոստոսի 17-ին փորձի 6 մասնակից Այովա նահանգից ստացավ $925,000 փոխհատուցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել