1927 թ. ավստրալացի գիտնական Թոմաս Պարնելը սկսեց փորձ՝ մեծ մածուցիկություն ունեցող խեժը կաթեցնելով: 93 տարվա ընթացքում կաթել է խեժի ընդամենը ինը կաթիլ:

Թոմաս Պարնելը Բրիսբենի Քուինսլենդի համալսարանի գիտնականներից է: Նա վերցրել է տաքացած պեկ՝ ձյութերի կամ խեժերի թորումից որպես մնացորդ ստացվող կարծր կամ մածուցիկ ամորֆ սև նյութ, և լցրեց այն ձագարի մեջ ու կնքեց: Երեք տարի անց պրոֆեսորը բացեց ձագարը և պեկը սկսեց հոսել, եթե կարելի է այդքան դանդաղ ընթացքն ընդհանրապես հոսք անվանել:

Ձագարից առաջին կաթիլն ընկել է 1938 թ. վերջին, երկրորդը՝ 1947 թ. փետրվարին, երրորդը՝ 1954-ի ապրիլին, չորրորդը՝ 1962-ի մայիսին և այդպես շարունակ: Ներկայիս պահին վերջին՝ իններորդ կաթիլն ընկել է 2014 թ. ապրիլին, երբ պրոֆեսոր Էնդրու Ուայթը՝ փորձի ներկայիս ղեկավարը, որոշեց փոխել բաժակը, որը տեղադրված էր ձագարի տակ:

Ավստրալիայում դեռևս շարունակվող պեկի փորձը միակ այդպիսին չէ աշխարհում, սակայն ամենահայտնին է: Այն անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար տևած լաբորատոր փորձ: Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ այս փորձի իրականացումը: Հարկավոր է ապացուցել, որ պինդ թվացող նյութերը իրականում՝ մեծ մածուցիկություն ունենալու դեպքում, կարող են հեղուկի վերածվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել