Նախ լսում ենք, թե Հայաստանը պատերազմի սպառնալիքի աջռեւ է: Հետո լսում ենք, թե ոմանք բիրտ ուժին նույնքան բիրտ ուժով կպատասխանեն: 
Լսում ենք, սկսում ենք վախենալ, սկսում ենք միջոցներ որոնել դրանից խուսափելու համար: Հետո հասկանում ենք, թե բացի իշխանական աղբյուրներից այդ մասին ահազանգում է նաեւ իշխանական նորահայտ ,,ընդդիմությունը,,...Հետո հասկանում ենք, թե համակարգի դեմ նոր համակարգ ստեղծելով ենք իշխանությունների հախից գալու ու վերջնականապես հայտնվում ենք բավականին երկիմաստ վիճակի մեջ: Որովհետեւ այս ամբողջ ,,նախազգուշացումներից,, հետո այդպես էլ չենք հասկանում թե ինչ անել, խուսափելու համար նոր արնահեղությունից: Որովհետեւ իշխանական ամենաթողություն ստացած ,,ընդդիմությունը,, նաեւ հայտարարում է, թե պատրաստ է ,,բիրտ ուժին, նույնքան բիրտ ուժով պատասխանել,,...նկատի ունենալով, անշուշտ, հենց իշխանությունների կողմից նախապատրաստվող ,,բիրտ ուժը,,: Հետո հիշում ենք, թե ինչպես էին իշխանական ընդդիմության բոլոր կողմերը միաձայն բղավում ու ահազանգում, թե նոր մարտի 1 է կազմակերպվելու 2013 -ի նախագահական սահմանադրական ընտրության արդյունքում: Եւ ի միջիայոլց փորձեցին կազմակերպել, եւ հավանաբար կարողանային իրականացնել, եթե օրինական նախագահը, երկրի գլխավոր հրամանատարը այն չկանխեր: Օրինական նախագահը կանխեց իշխանությունների եւ նրա ածանցյալ ,,ընդդիմության,, նախաձեռնությամբ կազմակերպած սադրանքը: Դրանից հետո սկսեցին ,,հիասթափություն,, ներշնչել: Այսինքն մենք այնքան մակաբույծ ու կակղամորթ ենք, որ եթե արնահեղություն չենք տեսնում՝ միանգամից հուսահատվում ու հիասթափվում ենք: Հիմա սպասում եմ առաջիկա գուշակություններին: Սրանք անպայման լինելու են, որովհետեւ բոլոր չեկիստական ,,ընդդիմությունների,, նպատակը ոչ թե ռիսկի գնալիս ազգային ազատագրությունն է ռուսական կայսրությունից, այլ սոցիալիստական հեղափոխությունն ու դասակարգային պայքարը, նույնիսկ բուրժուական հեղափոխությունը...Իսկ ժամանակ առ ժամանակ էլ, երբ ականջները ոլորում ես, իսկույն ,,դաղալ,, խաղացողների նման իրենց գաղափարական ,,լուսավորիչներին,, մեջտեղ են գցում հայտարարելու համար, թե. ,, չէ՜՜, մտքներս փոխել ենք՝ հիմա արդեն ազգային ազատագրություն ենք ուզում...,, : Մի ուրիշ հարցում էլ են միամիտ ու պրիմիտիվ: Բավական է բնական հարց տաս, թե այդ ի՞նչ բռնապետության դեմ են պայքարում, երբ հենց իշխանությունների քթի տակ հայտարարում են ,,պայքար համակարգի դեմ,, կամ ,,սահմանադրական ժողով,, են ստեղծում, կամ ,,համակարգի դեմ այլընտրանքային կառավարություն են ստեղծում,, ու մնում են անձեռնմխելի՝ իսկույն խզմալյանաչուքասզյանական զույգը հոդվածներ ու հարցազրույցներ է տարածում, թե ժիրիկների դեմ ,,սպառնալիքներ,, են եղել: Վնաս չունի, թե այդպես էլ չենք հասկանում, թե երբ, ով եւ ինչպես է սպառնացել, կարեւորն այն է, որ որքան փուչ փամփուշտ ունեն՝ արագորեն կրակեն...Փուչ փամփուշտը անձայն է ,,կրակում,, այ bolos-ներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել