Azatutyun.am-ը գրում է․
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդում է, որ այսօր ժամը 15։10-ին վերաբացվել է Թուրքիայի ու Նախիջևանի միջև սահմանը: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Թուրքիայի նախագահի փետրվարի 25-ին Բաքու կատարած այցի ժամանակ:
Թուրքական կողմը սահմանը փակել էր կորոնավիրուսի վտանգի պատճառով ու Նախիջևանը հայտնվել էր լիակատար շրջափակման մեջ: Հայաստանի հետ սահմանը վաղուց փակ է, վերջերս փակվել է նաև Իրանի հետ սահմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/30456190.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել