Մի երիտասարդ գրող ասաց Մարկ Թվենին, որ կորցնում է հավատը ստեղծագործելու իր կարողության նկատմամբ:
- Դուք երբևէ նման բան զգացե՞լ եք, - հարցրեց նա: 
- Այո, - ասաց Թվենը, - Մի անգամ, երբ ես արդեն տասնհինգ տարի էր, ինչ գրում էի, հանկարծ հասկացա, որ գրելու փոքրիկ շնորհք էլ չունեմ: 
- Եվ ինչպե՞ս վարվեցիք այն ժամանակ: Թողեցի՞ք գրելը:
- Ինչպե՞ս կարող էի: Այն ժամանակ ես արդեն հայտնի էի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել