Azatutyun.am-ը գրում է․
Գերմանիայի Հեսեն երկրամասի Ֆոլկմարսեն քաղաքում վրաերթի հետևանքով առնվազն 15 մարդ է վիրավորվել:
DPA գործակալության տեղեկություններով՝ տուժածները փողոցային տոնախմբության մասնակիցներ էին, նրանց մեջ նաև երեխաներ կան: DW-ի տեղեկություններով՝ «Մերսեդես» մակնիշի մարդատար մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքում անցկացվող ամենամյա դիմակահանդեսի մասնակիցներին:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մեքենայի վարորդին, նրա ինքնությունն առայժմ չի բացահայտվում:
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/30451720.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել