Մի քիչ այլ կարծիք ունեմ հակամարտության բնույթի հարցում:

Կարծում եմ՝ այս հակամարտության ու այս դաժան անհաշտության առաջնային հիմքը հենց նորաբույս Ադրբեջանի հայատյաց ու հայաջինջ քաղաքականությունն էր և է, դա Ղարաբաղի տոտալ ադրբեջանականացումն էր, հայկականի մերժումն էր ղարաբաղյան կյանքի բոլոր բնագավառներում` կրթություն, տնտեսություն, կառավարում, մշակույթ, լեզու, ժառանգություն, ավանդույթ: Հայերին ուղղակի դուրս էին մղում ինքնավար կոչվող մարզից, ինքնավար հենց սովետի սահմանադրությամբ, որ ենթադրում էր հենց հայերի ինքնավարություն: Էլ չեմ ասում հայաբնակ այլ շրջաններից ու բնակավայրերից: Սա անտանելի դարձավ հատկապես անցած դարի 60-ական թվականներից սկսած, երբ լրիվ ձևական դարձան ինքնավարությունները և կուլմինացիային հասան 80-ականների վերջին, երբ սկսեց թուլանալ ու փլուզվել ԽՍՀՄ-ը: Հայտնի բաներ եմ ասում, բայց հենց այս հայտնի բաները, արդեն ռեալ բնաջնջման սպառնալիքն ու իրականացման փորձերը պարտադրեցին այս պատերազմը:

Դա հայի ապրելու իրավունքի մերժումն էր: Եվ կարծում եմ՝ հենց առաջին հերթին սա պիտի լինի ցանկացած երկխոսության, բանավեճի, բանակցության մեր թեման, սրանք պիտի լինեն մեր կռվանները, հետադարձի, վերադարձի, ինքնավարության լոլոների մեր մերժումների հիմքը, համատեղ ապրելու անհնարինության մեր փաստարկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել