Անբարենպաստ սցենարի դեպքում նոր տիպի կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության մինչև երկու երրորդը: Այս ենթադրությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կից խորհրդական Այրու Լոնջինին:
Կարանտինային միջոցները կարող են դանդաղեցնել հիվանդության տարածումը, բայց դրանք ձեռնարկվել են արդեն այն բանից հետո, երբ վիրուսը հասցրել է ներթափանցել Չինաստանի տարբեր շրջաններ և դրա սահմաններից դուրս, գրում է Bloomberg-ը՝ մեջբերելով փորձագետի խոսքերը:
Լոնջինիի մշակած մոդելը հիմնվում է այն տվյալների վրա, որ յուրաքանչյուր ախտահարված սովորական պայմաններում վարակում Է ևս երկու կամ երեք մարդու: Նույնիսկ եթե այդ ցուցանիշը կիսով չափ նվազեցնենք, վիրուսով կվարակվի Երկիր մոլորակի բնակիչների երրորդ մասը, ասել է Լոնջինին, որը նաև գլխավորում է Ֆլորիդայի համալսարանի Վարակիչ հիվանդությունների վիճակագրության կենտրոնը: