“Teghout” CJSC Intends to Give Legal Assessment To Activists’ Statement on Cemetery Defacement

Ecolur.org-ը գրում է.

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում գերեզմանների պղծման մասին հաղորդագրությանն ի պատասխան «Թեղուտ» ՓԲԸ-ն տարածել է մամլո հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է, որ շինարարական աշխատանքների ընթացքում աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության աշխատակիցները հայտնաբերել են մարդկային ոսկորներ հիշեցնող ոսկրային մնացորդներ: «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տվյալ տեղամասում հողային աշխատանքները չեն շարունակվել, և երևույթին մասնագիտական գնահատական տալու նպատակով տարածք է հրավիրվել ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի ներկայացուցիչը: Ընկերության տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանն ու անվ­թարայնու­թյան ապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտը Ընկերության հետ կնքված պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հնագիտական պեղումներ և այլ ուսումնասիրություններ է իրականացնում Ընկերության տարածքում… Մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչը փաստել է, որ մինչ տվյալ տարածքում որևէ հողային աշխատանք սկսելը ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի արշավախումբը հնագիտական դիտարկումներ ու մակերևույթի այլ ուսումնասիրություններ է իրականացրել այդ վայրերում և որևէ հուշարձանի արտաքին նշաններ չի հայտնաբերել:… Ըստ մասնագիտացված կազմակերպության ներկայացուցչի նախնական գնահատականի՝ տվյալ տեղամասում դիտված ոսկրային մնացորդները կարող են ունենալ 300-ից 500 տարվա վաղեմություն և հնագիտական կամ պատմամշակութային արժեք չեն ներկայացնում», մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, մամլո հաղորդագրության մեջ նաեւ ասված է. «2013 թ. հուլիսի 5-ի կեսօրին մոտ, բնապահպան ակտիվիստ ներկայացող անձանց մի խումբ ապօրինի կերպով մուտք է գործել Ընկերության տարածք, կատարել տեսագրություններ ու լուսանկարահանումներ և շահագրգիռ հանրության շրջանում տարաբնույթ թյուրիմացություններ առաջացնող մեկնաբանություններով դրանք տարածել սոցիալական ցանցերով, որտեղից էլ թյուրիմացությունները թափանցել են համացանցային լրատվամիջոցներ: Ընկերությունը ներկայում քննարկում է իր հնարավոր գործողությունները՝ տեղի ունեցածի համարժեք իրավական գնահատականի ապահովման ուղղությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել