Այսօր մամուլը ողողվեց մի նյութով, որը պատմում էր, որ Թովմասյանը հրաժարվել է թանկարժեք ծառայողական մեքենայից, երբ Արդարադատության նախարար էր:

Սա բացառությո՞ւն է, թե՞ օրինաչափություն.

Նրա աշխատակիցներին բոլորին է հայտնի, որ նրա խնայողությունների, այդ թվում՝ գործուղումների (ասում են՝ նախորդ տարվա ընթացքում նա ՍԴ միջոցներով գործուղման է մեկնել 2 անգամ, երբեմն հրաժարվել է իր պարգևավճարից, նյութերը այդ պատճառով նախընտրում է կարդալ համակարգչից, այլ ոչ թե տպել, օպտիմալացրել է աշխատակազմը, ծառայողական մեքենաները) հաշվին է հիմնովին վերանորոգվել և կահավորվել ՍԴ շենքը, ինչը տարիներ շարունակ գտնվել է անմխիթար վիճակում:

Թովմասյանը դեռ մինչև հեղափոխությունը հրաժարվել է իրեն հասանելիք ամառանոցից, ուղեկցող մեքենայից:

Թովմայանը նաև անում է բարեգործություն, որը չի հանրայնացնում:

Օրինակները շատ են:

Ասածս ի՜նչ է, բերված օրինակը ամենևին բացառություն չէ, այլ՝ հակառակը, այն հատուկ է Թովմասյան տեսակին, գովազդ չսիրող տեսակին, գլուխը կախ աշխատող և արարող տեսակին, ոտքով աշխատանքի գնացող ու տուն վերադարձող, ինքն իր հետ հաշտ տեսակին, «թավիշի » օրերին մոդայից դուրս գտնվող և չսիրվա՜ծ, ինչու ոչ՝ չհասկացված տեսակին, ում համեստության ֆոնին, ավա՜ղ, դեռ կփորձեն օգտվել ու դիվիդենտներ շահել այդ տեսակից վախեցողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել