էս ազգը էլ քանի՞ դար ա պատրաստվում էս կամ էն պետության խաղալիքը մնալ:էլ չեմ ասում սեփական իշխանությունների խաղալիքը լինելու մասին... 100 տարին մեկ խելքի են գալիս, հետո էն կարգի են պառակտվում, որ շունը տիրոջը չի ճանաչում... Ու որ չեն ասում` "մենք փոքր ազգ ենք ու գոյատևելու համար պիտի ավելի հզոր պետության հետ "համագործակցենք""... Էդ որ մի պետությունն ա գժվել, որ սեփական ռեսուրսներով մեկ այլ պետության հավայի տեղը "զարգացնի"... եթե դու ենթարկվողի դերում ես, Էլ ուր մնաց ընտեղ "համագործակցությունը".... էլ ուր մնաց "անկախությունը"... ում ա պետք էդ "անկախությունը", երբ երկիրդ աչքիդ առաջ օրեցօր դատարկվում ա... դատարկվում ա ոչ թե զուտ վատ սոցիալական պայմաններից ելնելով, այլ մարդիկ զզվանքով ուղղակի փախնում են... մարդիկ երեխա են ունենում ու ծնված օրվանից էդ երեխուն դաստիրակում են որպես արտագաղթողի... ասա` ո՞ւր եք փախնում, ումի՞ց եք փախնում, ինքներդ ձեզանից՞

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել