hamՍահմանադրության օրը յուրաքանչյուր պետության ամենահիշարժան, նշանակալի տոնն է, ամենակարեւորը բոլոր տոներից: Որովհետեւ Սահմանադրությունը իր մեջ ամփոփում է պետականության, անկախության, ինքնիշխանության գաղափարը: Այն իր մեջ կրում է նաեւ պետության ու քաղաքացու միասնականության, պաշտպանվածության, լիարժեք կենսագործունեության խորհուրդը, սահմանում պարտականություններ ու իրավունքներ, կարգավորում օրենքները, եւ ընդհանրապես՝ պատական ու հասարակական կարգն ու կառուցվածքը:

Ժողովուրդները դարեր են պայքարել Սահմանադրություն, այսինքն՝ պետություն ունենալու համար, պահել ու փայփայել են այդ Սահմանադրությունը, այն անվանել երկրի գլխավոր օրենք, Սահմանադրության ընդունման օրը հռչակել ամենագլխավոր տոնը. քանի որ այն պետության հիմքն է, առանց որի հնարավոր չէ ապրել ու գոյատեւել:Քաղաքացիները քաղաքացի են Սահմանադրությամբ, կյանքում սահմանադրական նորմերի կարեւորության գիտակցմամբ՝ հարգելով ու պահպանելով այդ նորմերը՝ անկախ այն բանից՝ այդ Սահմանադրությունը կավն է, թե ոչ այնքան:

Դա, ըստ էության, այնքան էլ կարեւոր ու էական չէ, քանի որ, ինչպես ասում են՝ վատ օրենք չկա, ուղղակի պետք է իրագործել այդ օրենքը, հարգել ու ենթարկվել դրա պահանջներին:Մեր իրականության մեջ այս առումով լուրջ խնդիրներ կան. լուրջ խնդիրներ կան Սահմանադրության կարեւորության գիտակցման, դրա կենսագործման, սահմանադրականության հիմքերի պահպանման առումով: Եւ այդ խնդիրը ոչ այնքան հասարակության մեջ է, որքան՝ իշխանության, իշխանական այն մարմինների, որոնք առաջին հերթին են կոչված պահպանելու Սահմանադրության նորմերը. պահպանել ոչ թե բարձրագոչ ու պեծպեծուն խոսքերով, որոնք հանրության աչքում այլեւս որեւէ արժեք չունեն, այլ գործով, իրենց աշխատանքով, օրենքներին հետեւելով, իրենց օրենքից վեր չդասելով…Մի խոսքով, մեր իրականության թիվ մեկ հարցը սահմանադրականության պահպանման հարցն է: Այդ հարցը նախեւառաջ առնչվում է իշխանությանը եւ նրա հովանու տակ գտնվող մարդկանց: Հայաստանում առկա շատ խնդիրներ լուծում կգտնեն« եթե հարգվեն ու պահպանվեն սահմանադրության նորմերը՝ առաջին հերթին իշխանության կողմից:

Համլետ Կիրակոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել