Նշան Մունչյան` ոսկե անունIrates.am-ը գրում է.

Ամսվա սկզբին Լոս Անջելեսում հանդիսավոր պայմաններում նշվել է անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած բռնցքամարտիկ Նշան Մունչյանի հիսուն ամյակը: Անվանի այս մարզիկը, ով թեթեւագույն քաշային կարգում եղել է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բազմաթիվ մրցահարթակներում երկար տարիներ բարձր է հնչեցրել հայի անունը` իր վառ ելույթներով ուրախացնելով իր բազմահազար երկրպագուներին: 
Ցավոք մեր շատ անվանի մարզիկների պես նա էլ Հայաստանում չէ, իր տունն ու աշխատանքը գտել է հեռավոր Ամերիկայում, որտեղ Լոս Անջելեսի «International Sports Union» մարզական ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել