Քաղաքում թափառող շները այնքան են շատացել, որ ամեն փողոցից, ամեն մուտքից, ամեն թփի տակից կատաղությամբ դուրս պրծած կատաղի շան զոհը կարող ես դառնալ: Այնինչ քաղաքապետարանի պատկան մարմինները ամառային բերկրաթմբիրում (էյֆորիա) մտածում են քաղաքը արհեստական խոտածածկ թիթեռներով ու դաշնամուրներով լցոնելով` գաղափար չունենալով կատաղություն կոչվող մահացու հիվանդության մասին: Ինչևէ, գիշերը ժամը 3-ի սահմաններում սովորույթի համաձայն վազում էի քաղաքամայր Երևանի փողոցներում, հասնելով գլխավոր հրապարակ` նախկին Լենինի արձանի տարածքից հանկարծակիորեն կատախությամբ վրա պրծավ մի շուն և կայծակնային արագությամբ կծեց ոտքս:

Բախտս բերեց. արագ կողմնորոշվեցի. կանգնացրեցի մի տաքսի և րոպեներ անց հասա Նաիրի բժշկական կենտրոն, շտապ օգնության սրահում միայն 15 րոպե սպասում էի հերթապահ բժշկին: Ընթացքում քույրերը զբաղեցնում էին տեղի-անտեղի հարցերով, թե ինչու շանը չհետևեցի, որ տեսնեմ, դեմքով կճանաչե՞մ ու նմանօրինակ քնաթաթախ հարցեր: Վերջապես բժիշկը եկավ, նա էլ իր հերթին նույն հարցերը տվեց, հետո կծած տեղը արտաքին ախտահանող նյութով մաքրեց, հանձնարարեց քույրին` կատաղության դեմ սրսկի ու առողջություն մաղթելով հեռացավ: Քույրն էլ իր հերթին ներկայացրեց մի շատ «գեղեցիկ» նախահաշիվ`

 1. 10000 դրամ կոնսուլտացիայի համար, թե որն էր «կոնսուլտացիա» կոչվածի բովանդակությունը, և հիպոկրատությունն ինձ համար դարձավ բերմունդյան եռանկյունի,
 2. 5000 դրամ վիրակապության համար, կա՛մ նրանք տեղյակ չէին վիրակապության մասին, կա՛մ էլ նրանց պատկերացումները վիրակապության մասին սկսում ու ավարտվում էին ուղղակի յոդ քսելով, առանց կապելու,      
 3. Իսկ 7800 դրամ էլ արժեր կատաղության դեմ դեղանյութը:

Այսքանից հետո ես միայն հասկանում շատ-շատ հարցերի ենթադրյալ պատասխանները: Սկսած ամենաչնչին խնդրից. քո սեփական երկրում դու պաշտպանված չես ոչ բժիշկներից, ոչ էլ շներից, քանզի բժիշկ կոչված և հիպոկրատի երդում տված «բժիշկից» ո՛չ բժշկի հոտ է գալիս, ո՛չ էլ մարդու, ու հենց այդ ժամանակ ես հասկանում, որ նմանօրինակ բժիշկները հավատարիմ են իրենց «ոչ կամածին ու իմիջիայլոց» երդմանը: Իրենց հերթին էլ իրենց շների օմբուդսմեն կարգած հասարակական կազմակերպությունները թափառող շների պաշտպանության զանազան ծրագրեր են գրում ու ստանալով կլորիկ գրանտներ` լափում են իրենց թափառակից անբանական շների պես ու հետ: 21-րդ դարը վիժվածքների դարը չպետք է լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել