timthumb

Վաղուց, շատ վաղուց…անհիշելի ժամանակներում Աստված հարցրեց հրեշտակներին, թե ուր թաքցնի Գաղտնիքը Կյանքի:
Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում ծովերի…
Ասաց Աստված.
-Դա չափազանց հեշտ է մարդու համար… Կգա ժամանակ, երբ նրանք կանցնեն բոլոր ծովերն ու կհասնեն խորքերը օվկիանոսների…
Այդ ժամանակ հրեշտակներն առաջարկեցին թաքցնել երկրի ընդերքում Գաղտնիքը Կյանքի:
Ասաց Աստված.
-Թափանցել ընդերքը երկրի…. Դա նույնպես շատ հեշտ կլինի մարդու համար…Անիմաստ է նաև թաքցնել այն բարձր լեռների գագաթին… Միևնույնն է, կգտնի մարդը…
-Ո՞ւր թաքցնել… մի՞գուցե աստղերի մեջ…
Կարճ լռությունից հետո պատասխանեց Աստված.
-Մարդիկ կհասնեն աշխարհի չորս ծայրերը… Կբարձրանան ամենաբարձր լեռնագագաթները… Կթափանցեն խորքերը ծովերի, անգամ տիեզերքն էլ հասանելի կլինի նրանց, ավելի շուտ, քան կճանաչեն իրենք իրենց… Հարկավոր է Կյանքի առեղծվածը թաքցնել մարդու մեջ…ու նա երբեք չի գտնի այն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել