Հայկական ԶԼՄ-ներում հրապարակվել էր տեղեկություն, որ Լեհաստան կատարած այցի ընթացքում երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին Սերժ Սարգսյանին ասել էր՝ Հայաստանը պետք է ընտրություն կատարի և չի կարող միաժամանակ կնքել ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ ու լինել Եվրասիական միության կամ Մաքսային միության կազմում:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` արդյոք հնարավոր չէ՞, որ նոյեմբերին Վիլնյուսում կասեցվի ՀՀ-ի կողմից Եվրամիության ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
Ռուբեն Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ ամեն ինչ կախված է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից առաջ տեղի ունենալիք հնարավոր զարգացումներից: Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ռուսաստանը սկսել է ճնշումներ բանեցնել և իր կրեմլամերձ փորձագետների միջոցով ասում է բաներ, որոնք Հայաստանին ուղղված «դեղին քարտ» են հիշեցնում:

նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել