http://blognews.am/static/news/b/2013/06/60803.jpgԴիմացինի առավելությունները փաստելու տարբեր միջոցներ կան, որոնց շարքում առանձնահատուկ է ատելության զգացումը: 

Այս համատեքստում հատկանշական է Նիցշեի հետևյալ միտքը. «Մենք չենք ատում մարդուն, քանի դեռ նրան համարում ենք մեզանից ցածր, մենք ատում ենք միայն այն ժամանակ, երբ նրան համարում ենք մեզ հավասար կամ մեզանից բարձր»:

Հ.Գ. Համոզված եմ, որ շատերին դժվար կլինի համաձայնել այս տողերի հետ, բայց վաղ թե ուշ ստիպված են լինելու համակերպվել ճշմարտության հետ, քանի որ այն ոչ թե հեղինակության քույրն է, այլ` ժամանակի դուստրը (Բեկոն): Ավելին` ատելության սիրահարները պետք է հասկանան, որ ատելով ոչ թե վեր են բարձրանում, այլ ևս մեկ անգամ փաստում են սեփական տկարությունն ու դրա նվաստացուցիչ գիտակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել