Ֆիլիպիններում ապրող 101-ամյա Վանգ Օդն ունիկալ է ոչ միայն այն պատճառով, որ այդ տարիքում իսկ զբաղվում է դաջվածք անելով, այլ նաև այն պատճառով, որ նրա մեթոդներն ամբողջովին տարբերվում են մեզ հայտնի բոլոր մեթոդներից. նա ավանդական դաջվածք անելու միակ մասնագետն է աշխարհում։ 

Վանգն ապրում է Ֆիլիպինների գյուղերից մեկում, որտեղ նա ամբողջովին շրջապատված է շքեղ բնությամբ ու աննկարագրելի մաքուր օդով։ Վանգի տունը տեղակայված է հենց սարի գագաթին ու այդպիսով դժվարացնում է նրա տուն տանող ճանապարհը, սակայն դա չի խանգարում բազմաթիվ երիտասարդների, որ նրանք հասնեն սարի գագաթ՝ իրենց չափաբաժին դաջվածքը ստանալու համար։ 

Վանգն ամեն օր այցելուների ու հաճախորդների պակաս չի ունենում։ Բանն այն է, որ նրա արվեստը ամբողջովին տարբերվում է մեզ հայտնի բոլոր մեթոդներից։ Վանգը դաջվածք անելու համար կիրառում է միայն մուրճ և լիմոնի չորացած ճյուղ։ Ձեր իսկ ցանկացած հատվածի վրա նա լիմոնի չորացած ճյուղով այնպիսի գործեր է ստեղծում, որոնք հետո հիացնում են դիտողներին։ 

Հետաքրքրական է, որ, որքան էլ ցավոտ երևա պրոցեսը, Վանգի մեթոդն առավելագույնս անվնաս է ու անցավ։ Միակ խնդիրն արյան քանակն է, որ հորդում է մուրճի ամեն հարվածից, սակայն մեթոդն այնքան ապահով է, որ արյան քանակությանն անգամ ոչ ոք չի նայում։ Վանգը թաթախում է  ճյուղը ջրի, հետո՝ ներկի մեջ ու սկսում աշխատել։ Նա իրեն համարում է նաև բնության պաշտպան. դա է պատճառը, որ, չնայած մեծ պահանջարկին, միևնույն է, չի լքում իր բարձունքը։ 

Վանգը վստահ է, որ նոր տեխնոլոգիաները չէ, որ պիտի գեղեցիկը ստեղծեն։ Այն, ինչ գեղեցիկ է, կարող է ստեղծվել նաև հին ու ավանդական մեթոդներով, որոնք ոչ պակաս ազդեցիկ կարող են լինել։ 

Ցավոք, Վանգը կլինի վերջինն իր գործում, ու նրանից հետո աշխարհում այլևս չի լինի մարդ, ով կտիրապետի ավանդական դաջվածքի մեթոդներին ու եղանակներին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել