You-and-Me-1024x651Մարդ ամեն վայրկյան ընտրության առաջ է։  Երբեմն ստիպված ենք ընտրելու վատի ու ավելի վատի մեջ։ Ու… սխալվում ենք։ Որովհետև մարդ ենք։  Մեզ թույլատրված է սխալվել։ Քեզ էլ։

Միայն՝ վախ կա մեր մեջ, թե սխալվելն ամոթ է, սխալվելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ (իհարկե, կարող է), թե սխալվելով՝ կկորցնենք մեր նկատմամբ ուրիշների վստահությունն էլ, ինքնավստահությունն էլ։ Գուցե կորցնենք։ Բայց որ ամենասարսափելին է, մտածում ենք, թե մեզ էլ չեն սիրի։ 

Չի լինի ապրել առանց սիրո։ Իսկ առանց սխալվելու հնարավո՞ր է ապրել։ Կյանքդ գործողություններիդ շղթան է. օղակ չավելացնելով՝ չես ապրում կյանքդ։ Ապրի՛ր։

Բոլոր սխալների մեջ միայն մեկն առանձնացրու, դեն նետիր. դա ինքդ քեզ դավաճանելն է։ Եթե վարվում ես խղճի մտոք, ուրեմն ամեն ինչ լավ է։

Մի՛ վախենա։ Ինչ էլ որ անես, ինչքան էլ որ սխալվես, դու Դու ես մնում։ Եվ ես քեզ սիրելու եմ՝ ինչ էլ որ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել