Ապշում եմ, որ մեր դիմորդները հայերենի միասնական քննությունից ընդհանուր առմամբ՝ ամենացածրն են ստանում, իսկ անգլերենից՝ ամենաբարձրը…ոչ-ոք չի հորդորում, որ անգլերենից ցածր ստանաք, հակառակը՝ անգլերենից բարձր ստանալը լավ ա ու պատվաբեր՝ հայերը միշտ էլ օտար լեզուներ արագ ու հեշտ են սովորում: Բայց մայրենի լեզուն չիմանալն անպատվաբեր ա, ամոթ ա, նման մարդկանց ոչ-մի տեղ առանձնապես չեն հարգում, սիրելի չտես արևմտամետներ, ասեմ, իմանաք: 
Հասկանում եմ, որ սոցցանցերում հիմնականում լատինատառ եք շփվում, բայց դա արդարացում չի: Ինձ մնար՝ շատ ավելի կխստացնեի օրենքները, որ ով հայերենից ցածր ստացավ՝ ընդհանրապես բուհ-ին մոտ չգա: Ինչ որ շատ հանդուրժող ենք դարձել…
Եթե մոռացել եք, որ հայ եք՝ արագ վազեք հայելու մոտ ու նա ձեզ անմիջապես, անխնա կհիշեցնի ձեր ազգային պատկանելությունը, ինչ էլ փոխած լինեք ձեր արտաքինում՝ ես սա վիրավորելու համար չեմ ասում, պարզապես նայեք ինքներդ ձեզ, վերհիշեք ինքներդ ձեզ ու մտածեք՝ ո՞վ եք դւոք էն երկրի համար, որը ձեզ լույս աշխարհ գալու ուղեգիր ա տվել: 
Արտասահմանում համոզվել եմ սրանում հազար անգամ՝ ինչ ուզում եք փոխեք արտաքինում, ինչքան լավ ուզում եք ծլվլացեք անգլերեն՝ արտասահմանցին մոտենում ու հիմնականում անսխալ հարցնում ա՝ armenian?...
Ուրեմն մնացեք պատվով armenian, սեփական տեսակից փախչողը խղճալի երևույթ ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել