Սիրելի դասղեկին.
Դասղեկ ջան, ամփոփելով իմ մեջ բոլոր ջերմ զգացմունքները, խորին հարգանքով, ամբողջ սրտով ու հոգով, աչքով, ձեռքով, ականջով /կարելի էր հոգնակի թվով օգտագործել/, արյունատար ու նյարդային համակարգով, /երեխան անատոմիայի նկատմամբ խորին հարգանք է տածում/, մի խոսքով իմ ամբողջ էությամբ հրավիրում եմ ձեզ իմ Ծնունդին:Հավաքույթին ներկա կլինեն ձեր դասարանի լուսավորյալ հասարակության վառ ներկայացուցիչները տարբեր ռասսաներից` նեգրոիդ/Գ.Լիլո/, մոնղոլոիդ/Լուսո/, եվրոպոիդ/ես , Մարիամը/ և իհարկե մի ստվար ամբոխ ... ռասսայից:Սպասվում են հետաքրքիր անակնկալներ:Ես իմ մտքի ամբողջ ճարպկությունը, երևակայության ողջ թռիչքը գործի եմ դրել երեկոն հիշարժան դարձնելու համար:Ինչևէ, ցանկանում եմ ձեզ հայտնել այն ողբերգական վիճակի մասին, որը կարող է տիրել մեր սրտերին ձեր բացակայության պատճառով:Մի' կոտրեք մեր փխրուն և բյուրեղապակյա սրտերը, քանզի մենք այդ հարվածին չենք դիմանա:Ինչպես մարդը չի կարող առանց սրտի ու գլխի, այնպես էլ դասարանը, որի սիրտը ես եմ, գլուխը` դուք:
Ես սրտի թրթիռով կսպասեմ Ձեզ:Գիտեմ, որ դուք գտնվում եք մի այլ ժամային գոտում, ասված ժամից միշտ ուշանում եք 1-2 ժամ, այդ պատճառով ես ձեզ ավելի վաղ կհրավիրեմ, որպեսզի մի փոքր աճապարեք, և հյուրերիս հետ միաժամանակ գաք:
Սիրով ձեր աշակերտուհի.....
Այս սրտաճմլիկ հրավերքից հետո ինձ մնում էր անտեսել դրիմֆլեշի հաճույքը, և մասնակցել այդ փարթիին, որտեղ նույն տրամադրվածությամբ ես հայտնաբերեցի 1)ինձ` կողքից դիտելով, որովհետև երեխեքը սկսեցին  նմանակել Զիս հատկապես արտակարգ իրավիճակներում, ու ես այնքան ծիծաղեցի, որ պատռեցի խստության դիմակս:2)Ցնցված էի, որ դասարանիս աղջիկների մեծամասնությունը 15 տարեկան է արդեն, իսկ ես նրանց վերաբերվում էի որպես փոքր երեխաների, սակայն այնքան բան կարելի է սովորել նրանցից:
Հ.Գ. չեմ սիրում կոմունիստների ստեղծած կարծրատիպերը ուսուցչի վերաբերյալ:Այս սերունդը նախնտրում է կենդանի, ու բնական ուսուցիչների......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել