Բավական երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ Հայաստանն իր անելիքներն արել է, և վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը ձգձգվում է ներեվրոպական պատճառներով:

Այսօր հեռացող ԵՄ դեսպանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է զինվի համբերությամբ և ջանքեր գործադրի․ առանց ջանքի ոչինչ չի ստացվի: Նաև հայտարարեց, որ Հայաստանի իշխանություններն աշխատում են Վրաստանի հետ՝ վրացական փորձից դասեր քաղելու համար: Ասաց, որ եթե ՀՀ քաղաքացիները չխախտեն կարգը՝ ապաստան չխնդրեն Եվրոպայում, չդիմեն անվճար բուժման, չխախտեն վիզաների ժամկետները, ամեն ինչ լավ կլինի:

Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանը նոր «տնային առաջադրանք» է ստացել: Մենք ոչ միայն չենք կարողացել հիմնավորել, որ մեզ համար անընդունելի և անհասկանալի է, որ Վրաստանի բացասական փորձի պատճառով մեր գործընթացի արհեստականորեն դանդաղեցնում են, այլև ընդունել ենք այդ մոտեցումն ու պարտավորվել այդ փորձից ելնելով նոր միջոցներ ձեռնարկել:

Մի խոսքով՝ ԵՄ դեսպանը հուշեց, որ մոտ ապագայում վիզաների հարցում լավ լուրեր չակնկալենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել