Էս ռուսաֆիլության նոր հիստերիայից, Եվրասիական միության ջատագովների դիֆերամբներից ու Սերժ Սարգսյանի՝ Լեհաստանում ռսներին նվիրված ելույթից հետո այն տպավորությունն է, որ ռուսները եթե մի հատ նոր հայոց ցեղասպանություն իրականացնեին մոտ օրերս, մեկ է, սրանք ասելու են, որ ռսից էն կողմ աշխարհ չկա, ու հարյուրավոր փաստարկներ կբերեն, թե ինչքան ճիշտ բան է արել ռուսական ռեալպոլիտիկը, որ ոչնչացրել է մեզ: Ողջ էներգետիկ ոլորտը խլել են, բազաները դեռ մի 40 տարի այստեղ են, ոնց ուզում` քաոս են կառավարում, ում ուզում` պահում են իշխանության, ոնց ուզում` իշխանություն են գլխատում, հովանավորում են ամենախայտառակ ընտրությունները, բոչկա են գլորում մեր վրա, որքան ու ոնց ուզում են, Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հարձակողական զենք են վաճառում: Էլ ի՞նչ անեն, որ համոզվեք, որ Հայաստանն ու հայերն իրենց համար ոչ մի արժեք չունեն բացի իրենց բանակի այստեղ ներկայությունից ու Արաքս գետով սահմանից... Չնայած բան չի փոխվել՝ առաջ հռոմեամետ էինք, հետո բյուզանդամետ, հետո լատինամետ կամ ունիթոր, ու այդ ամենն ավարտվեց խղճուկ ռուսամոլությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել