Թուրքի նման ընտանիք է, թուրքին, ադրբեջանցուն գիտե՞ս, իրենց ո՞նց ես վերաբերվում, սա է իմ պատասխանը»: Այսպես է պատասխանել է գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը Aysor.am-ի թղթակցի հարցին, թե  ինչ հարաբերություններ են եղել իրենց և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանների ընտանիքի միջև:

Հարցին՝ արդյոք ճի՞շտ էին լուրերը, որ ինքը Մոսկվայից ժամանել է Հայաստան և հեղինակություն վայելող մարդկանց հետ հավաք կազմակերպել այս դեպքի հետ կապված, Ա. Բուդաղյանը նշել է. «Ի՞նչ վենդետա, ի՞նչ հավաք: Առաջին անգամ եմ նման բան լսում: Ես հիմա ոչ լուրեր եմ կարդում, ոչ էլ գիտեի այդ մասին»:

Հարցին, արդյոք ճի՞շտ է, որ ինքն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մանկության ընկերներ են, նա ասել է. «Ես իրենից ավելի փոքր եմ, մենք մանկության ընկերներ չենք»,- ասել է Բուդաղյանը և հերքել, որ Վ. Գասպարյանն է իրեն դիմավորել օդանավակայանում:

Ա. Բուդաղյանը նշել է, որ  եղբոր՝ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը լավ է, իսկ հոգեբանականը` «ո՞նց կարող է լավ լինել»: Նա ասել է, որ ինքն ու գնդապետը խոսում են այս դեպքի մասին, սակայն դա հրապարակման ենթակա ինֆորմացիա չէ:

Նա նաև հրաժարվել է կարծիք հայտնել դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել